ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան միջին տարիքի աստիճանական անկում կա, սա նշանակում է, որ ավելի երիտասարդ քաղաքացիներն էլ պետք է անհանգստացած լինեն դիմակների կրմամբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ շուկայում դիմակների գները սրընթաց անկում են ապրում և հատկապես բարձր տարիքի քաղաքացիներին հորդորել կրել բժշկական դիմակ, այլ ոչ տանը կարված։

«ՀՀ-ում բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն իրենց քրոնիկ հիվանդությունների մասին, չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, զարկերակային բարձր գերճնշում։ Այդ երկու հիմնական ռիսկի գործոնները մահացած բոլոր քաղաքացիների մոտ եղել են։ Նաև այդ պատճառով է, որ անհրաժեշտ է դիմակ կրել՝ միշտ, ամենուր՝ բացառությամբ սնվելու պահին»,- ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, ինչը ևս հասանելի է դարձնում բժշկական դիմակների ձեռքբերումը: