Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ որոշում կա խուզարկելու Ազգային ժողովում իր աշխատասենյակը։

Սակայն ավելի ուշ պարզվել է, որ խոսքը ոչ թե ԱԺ-ում, այլ Հանրապետության 47-ում գտնվող ԲՀԿ գրասենյակում պատգամավորի աշխատասենյակի մասին է։

«Քիչ առաջ զրուցեցի քննիչի հետ, ասաց, որ աշխատասենյակի դիմաց են՝ հարցնելով գնալու եմ, թե ոչ։ Ասացի՝ չեմ գալու, մեր փաստաբանները կլինեն Հանրապետության 47-ում գտնվող իմ աշխատասենյակում: Սա քաղաքական բեսպրեդել է, դիմում եմ դեսպաններին ու քաղաքացիներինին»,- ասել է Զոհրաբյանը ճեպազրույցում:

Ֆեյսբուքյան իր գրառման մեջ պատգամվորը հրավիրել էր բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների «ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա»։