Ավանում մի շարք քաղաքացիներ ճանապարհից հրելով հեռացրել են «Մուլտի Գրուպ»-ի բեռնատարները, որոնք փակել էին Աճառյան փողոցը։

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օգտատերերից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի մի քանի փողոցներ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի բեռնատարներով ու ավտոբուսով փակվել էին, սահմանափակելով երթևեկությունը, մինչ ԱԺ-ն քննարկում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։