Ազգային ժողովը 87 ձայնով կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը։

Քվեարկությանը չեն մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել էր Ծառուկյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

ԱԺ-ն մինչև այս կողմ էր քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։