Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որի արդյունքում պարետի սահմանած կանոնների խախտման համար փակվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը։

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչև 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու և մի շարք այլ խախտումներ։

Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը և շտկել խախտումները»,- նշված է հաղորդագրության մեջ։