«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է․

«Տարբեր երկրների դեսպանների հետ եմ խոսել և նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված:

Վստահաբար ձեզ ասում եմ, որ այսօր էլ, վաղն էլ և առաջիկա օրերին էլ, տեղի են ունենալու հանդիպումներ՝ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական գործիչների հետ: Բնականաբար, հանդիպման իմաստը հասկանալի է»,- ասել է պատգամավորը:

Անելիքների և հետագա քայլերի մասին նա ասել է, որ ինչ գտնեն նպատակահարամար՝ անելու են: