Վրաստանի արևմտյան շրջաններում այսօր ուժեղ քամի է կանխատեսվել։ Ծովում կանխատեսվում է 4-5 մագնիտուդով փոթորիկ: Երկրի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և փոթորիկ: Քամին կսկսվի օրվա երկրորդ կեսից: Հատկապես ուժեղ քամիներ կլինեն Շիդա Քարթլիում, Թբիլիսիում և Կախեթիի որոշ շրջաններում: Հատկապես, այսօր երեկոյան և մարտի 10-ի գիշերը քամու ուժգնությունը կարող է կազմել մինչև 28-30 մ/վրկ:

Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում վաղը օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 10-12 աստիճան, լեռնային շրջաններում` 7-9 աստիճան, իսկ բարձր լեռնային շրջաններում` -1 + 4 աստիճան: