Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հերթական մեկուսարանի բացման մասին․

«Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Կառուցվել է 14 օրում, համապատասխանում է հակահամաճարակային կանոններին, շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի թեստի պատասխանը»։