Սևանի կղզում մինչև 1931 թվականը եղել է երրորդ եկեղեցին
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Սևանա լճի կղզին 1898 թվականին.
Այս հին լուսանկարի առաջին պլանում երևում է Սևանավանքի երրորդ եկեղեցին: Դա Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է, որը քանդվել է 1931թ-ին և որի քարերն օգտագործվել են որպես շինանյութ՝ կղզում հանգստյան տուն կառուցելու համար։ Սևանի վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարը կղզում ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ:
Լուսանկարիչ՝ Ժոզեֆ դե Բայ, ֆրանսիացի հնագետ և ճանապարհորդ: Պատկերը՝ Համլետ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում