«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ԱԺ հերթական նիստին հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին:

Հիշեցնենք, որ խորհրդարանը հունիսի 16-ին փակ-գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդագրերին` զրկել անխեռնմխելիությունից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և կալանավորելու թույլտվություն տալ:

Աբովյանն այդ ամենը որակել է քաղաքական հետապնդում` ասելով, որ այս կերպ քաղաքական իշխանությունը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին:

Աբովյանի համոզմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ են եղել իրենց պարտադրված քվեարկությանը և ընդգծել, որ ԲՀԿ-ն պայքարելու է ժողովրդավարական արժեքների համար: Նրա խոսքով` միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ տարվող ռեպրեսիվ գործընթացներին: