ՀՀ-ում 468 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանում բուժաշխատողների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 468 դեպք, որոնցից 141-ը բժիշկների մոտ։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից, գրում է «Sputnik Արմենիա»-ն։
Ըստ ԱՆ տվյալների` կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված են 59 անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ինչպես նաև 15 կլինիկական օրդիանատոր`ավարտական կուրսերի։
ԱՆ-ից հայտնել են նաև, որ կորոնավիրուսի ախտորոշման և բուժման դասընթացին մասնակցել են 29 բժիշկ։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը նշել է, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն բժիշկների մասնագիտական խմբեր, այդ թվում ՝ վերակենդանացման բաժանմունքի մասնագետներ, որոնք հայ բժիշկների հետ միասին կաշխատեն բժշկական կենտրոններում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում