Հունիսի 17-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կօգնի ոստիկանությանը վերահկողություն իրականացնել զբոսաշրջային վայրերում։

Պարետի որոշմամբ տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ կապահովի մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

Համատեղ խմբերը կգործեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։