«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմանդիր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Այս մասին ասել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը, գրում է «Հետք»-ը։

Նշենք, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ազգային ժողովը քննարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ինչպես նաև ազատությունից զրկելու թույլտվության վերաբերյալ դատախազության դիմումները և որոշել Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից, ինչպես նաև թույլատրել նրան զրկել ազատությունից։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։