Հունիսի 20-ին ժամը 15։10-ին Կիև-Երևան չարտերային չվերթ կիրականացվի։ Չվերթը կազմակերպում է Ուկրաինայում Իրանի դեսպանությունն ուկրաինական SkyUp ավիաընկերության հետ համատեղ՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղիով տեղափոխելու համար։

Ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից կազմած ցուցակների հիման վրա։

Տոմսի արժեքի, առակա նստատեղերի և գնման վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։