ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, հայտնել է նրա մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն։

Դատական նիստը կկայանա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

«Ինչ վերաբերում է խմբակցության աշխատանքներին, ապա ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և ծրագրով, որը նախանշվել է»,- ասել է Տոնոյանը։

Հարցին, թե արդյոք խմբակցության ղեկավարի փոփոխության անհրաժեշտություն կլինի, եթե դատարանը որոշի կալանավորել Ծառուկյանին` Տոնոյանը հայտնել է, որ նման հարց չի քննարկվել։ Նրա խոսքով` քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի կոնսենսուսի պայմաններում։