Չեմպիոնների լիգան կվերսկսվի օգոստոսի 7-ին
Չեմպիոնների լիգայի 2019-2020 մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսի 7-ին: Այդ օրը և օգոստոսի 8-ին կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մնացած վերջին 4 խաղերը:
Սկսած քառորդ եզրափակչից՝ հանդիպումները տեղի կունենան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբանում, իսկ դիմակայությունների ելքը կվճռվի մեկ խաղում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը պետք է կայանար Ստամբուլում, սակայն այն նույնպես տեղի կունենա Լիսաբոնում: 1/4-ի խաղարկությունը կմեկնարկի օգոստոսի 12-ին, իսկ եզրափակիչ խաղը տեղի կունենա օգոստոսի 23-ին:
Այսպիսով, Ստամբուլը կընդունի 20211թ-ի եզրափակիչը, Սանկտ Պետերբուրգը՝ 2022թ-ին, Մյունխենը՝ 2023թ-ին, Լոնդոնը՝ 2024թ-ին:
Մինչև կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշրջանի դադարեցումը քառորդ եզրափակչի ուղեգրեր էին նվաճել ՊՍԺ-ն, «Լեյպցիգը», «Ատլետիկո Մադրիդը» և «Ատալանտան»:
1/4 եզրափակչի մյուս 4 ուղեգրերը կնվաճեն հետևյալ զույգերի հաղթողները՝
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» (առաջին խաղը՝ 2:1)
«Բարսելոնա» - «Նապոլի» (առաջին խաղը՝ 1:1)
«Բավարիա» - «Չելսի» (առաջին խաղը՝ 3:0)
«Յուվենթուս» - «Լիոն» (առաջին խաղը՝ 0:1)
Այս զույգերի պատասխան հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան այն թիմերի մարզադաշտերում, որոնք առաջին խաղում հյուրի կարգավիճակում են եղել: