Ամեն ինչ անում ենք, որպեսզի ունենանք որակ- խնայողություն ճիշտ հարաբերակցություն, որպեսզի չտուժի և՛ որակը, և՛, իհարկե, ունենանք ավելի շատ խնայողություններ հավելյալ աշխատանք կատարելու համար: Այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ նիստի ժամանակ․

«2019 թ․ ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ մենք ունենք 5 մլրդ․ դրամի խնայողություն, որի վերաբաշխումը թույլ է տալիս վերանորոգել հավելյալ ճանապարհներ»: