Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ջախջախիչ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ:

Խաղի 15-րդ րոպեին հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, ըստ ՈւԵՖԱ-ի կողմից անցկացված քվեարկության արդյունքների։

Վերջինս ստացավ քվեարկողների ձայների 60 %-ը:

1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց։

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ

«Արսենալ» - «Միլան»՝ 2։0