Արցախի Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում հունիսի 19-ից՝ ժամը 12:00-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ:

Համապատասխան որոշումը ստորագրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարակի 3 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: