Հունիսի 21-ից Ադրբեջանում 14 oրով խիստ կարանտին կսահմանվի, հայտնել է երկրի օպերատիվ շտաբը։

Հատուկ սահմանափակումներ կլինեն հունիսի 21-ից հուլիսի 5-ը Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Ջալիլաբադում, Մասալլիում։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։

Այդ քաղաքներում տնից դուրս գալ հնարավոր կլինի միայն sms-ով ստացված թույլտվությունների հիման վրա։

Այդ ընթացքում փակ կլինեն առևտրի օբյեկտները, վարսավիրանոցները, թանգարանները։ Սահմանափակումների ամբողջական ցանկը կհրապարակվի հունիսի 20-ին։

Զբոսայգիները բաց կլինեն։

Հայտարարվել է նաև, որ ընդհանուր կարանտինային ռեժիմն Ադրբեջանում երկարացվել է մինչև օգոստոսի 1-ը։