ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակի հունիսի 21-ին։ Այդ մասին՝ դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից հայտնել է Ծառուկյանը։

«Ինձ համար ամեն ինչ շատ զարմանալի է։ Պատմության մեջ չկա ընտրակաշառքով մարդ կալանավորել»,- ասել է նա, գրում է Պանորամա-ն։

Գործի քննությունը սկսվել է հունիսի 17-ին։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը է ներկայացրել ԱԱԾ-ն։ Այն քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։

ԲՀԿ առաջնորդն իր դեմ հարուցված քրգործերը համարում է քաղաքական հետապնդում։