Փաշինյանը համաճարակով պայմանավորված չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակային իրավիճակի պատճառով չի մասնակցի Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Այս մասին նա նամակով հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև»,- գրել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակն ընդհանուր ժառանգություն է և իր համար մեծ պատիվ կլիներ ներկա լինել այդ շքերթին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
ACBA-CRETID AGRICOLE BANK
- 220461135091000
WebMoney
- Z384593614294
- E730505280350
- R747489395618
Paypal
Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակից սփյուռքահայ մասնագետներին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
