Ջավախքցի դիմորդները, որոնք մտադիր են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարող մասնակցել միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդ նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ հնարավորություն ստանան մասնակցել քննություններին։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:

«Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի, և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում»,- ասվում է նրանում:

Նամակը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժպ Արմեն Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Նամակը ստորագրել է մի քանի տասնյակ դիմորդ: