Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ժամկետով դատապարտել է` քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով։ Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը: Դատավճիռն ընթերցել է դատավոր Էմիլբեկ Կայիպովը:

Դատախազությունն Աթամբաևի համար պահանջում էր 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:

Ղրղզստանի նախկին նախագահին ձերբակալել էին անցյալ տարի օգոստոսի 9-ին՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեի Ալֆա հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Ուսենբեկ Նիյազբեկովի սպանության մեղադրանքով: Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը վերսկսել էր հետաքննությունը: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Ղրղզստանի նախկին փոխվարչապետ Շամիլ Աթախանովը, Առողջապահության նախկին նախարար Դինարա Սագինբաևան, նախարարության այլ պաշտոնյաներ, որոնք, ըստ հետաքննության, դիտավորությամբ ախտորոշել էին Բաթուկաևի մոտ ծանր հիվանդություն, ինչը հիմք էր հանդիսացել խուսափել պատիժը կրելուց: