Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման համար սահմանված ժամկետը երկարաձգվել է ևս 2 տարով։

Գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու համար տարբերակված ժամկետներ են սահմանվել՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվի։

Ըստ այդմ՝ գործատուներն իրենց աշխատակիցների աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ հերթականությամբ՝

• 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները իրենց կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

• 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ վեց ամսվա ընթացքում,

• 100-300 աշխատող ունեցող գործատուները՝ ինը ամսվա ընթացքում,

• 50-100 աշխատող ունեցող գործատուները՝ տասներկու ամսվա ընթացքում,

• մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում:

Աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուներին դա կարող է պարտադրվել նաև դատական կարգով։