Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին տեղեկեցնում է, որ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 24-ին ստորագրել է արձանագրություն՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Հովիկ Ջիվայանի պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին:

Արձանագրությունն ուղարկվել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: