ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են։ Այդ մասին ասել է Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասել է Մերի Հարությունյանը։

Թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ՝ գրասենյակի պատասխանատուն չի մեկնաբանել՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել:

Քոչարյանի և Սարգսյանի հանդիպման փաստը հաստատել է նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ է մնացել նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց: