Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ժամանելով Մոսկվա, չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, քանի որ իրեն ուղեկցող անձանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

«Ըստ ալգորիթմի՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենեբեկովը, պատվիրակության անդամներն ու ուղեկցող անձինք Մոսկվա ժամանելուն պես պետք է Covid-19-ի թեստ հանձնեին։ Երկուսի մոտ դրական արդյունք է եղել», - ասել են նախագահի մամուլի ծառայությունում, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Դրական են եղել նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սադիկովի և թիկնապահի թեստերը։