Մահացել է մեր ժամանկների լավագույն գիտնականներից մեկը՝ ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգը՝ 76 տարեկան հասակում։

Հիշեցնենք, որ Հոքինգի գաղափարների շնորհիվ է ձևավորվել ժամանակակից տիեզերաբանությունը։

Գիտնականի ընտանիքն արդեն տարածել է նրա մահը հաստատող պաշտոնական հայտարարություն: Հայտնի է, որ Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։