Արտակարգ դրությամբ պայմանավորված` Պարետի ցուցմամբ ՀՀ-ում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը ԱԴ ավարտից հետո 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։

Այդ մասին ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նրանք պարտավոր են վերը նշված ժամկետում ապահովել ՀՀ-ում գտնվելու օրինական հիմքերը կամ մեկնել երկրից։