Կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցության 22-րդ ծրագիրը, որով շահառուներին կտրամադրվի միանվագ աջակցություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Ծրագիրը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Դրանից կօգտվեն այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային հարաբերությունների (աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա) մեջ են գտնվել գործատուի հետ 2020-ի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը, սակայն ազատվել են աշխատանքից մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ ընթացքում չեն անցել այլ աշխատանքի: