Նարեկ Զեյնալյան․ «Վարակի պիկի մասին խոսել դեռ վաղ է»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակի պիկի մասին խոսելը դեռ վաղ է՝ թվերը շարունակում են աճել։ Այս մասին գրել է Factor.am-ը։
«Որքան շատ թեստ է արվում՝ այնքան շատ են թվերը լինում: Մեր խնդիրն է հայտնաբերել բոլոր վարակվածներին»,- ասել է նա։
Խոսելով պաշտպանիչ դիմակների նախընտրելի տարբերակների մասին՝ Զեյնալյանն ասել է, որ ավելի ցանկալի է բժշկական դիմակներ կրել, որոնք եռաշերտ են, իսկ կտորե դիմակներն այդպիսին չեն:
«Բայց գլխավորն այն է, որ քաղաքացիների քիթը և բերանը փակ լինեն որևէ միջոցով»,- ասել է պատգամավորը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում