Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին։ Սկզբնական փուլում՝ մինչև ապրիլի 2-ը թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, այնուհետև ավելի հաճախակի կլինեն՝ ապրիլի 3-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: