ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին հայտնել է պատգամավորը, գրում է «Փաստինֆո»-ն։

Արման Աբովյանն ասել է, որ իրեն լավ է զգում և որևէ ախտանիշ չունի։

Ազգային ժողովում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Վարակվել են ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ խմակցության անդամ Իվետա Տոնոյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը և Ծովինար Վարդանյանը։