Իտալիայից բժիշկներ կժամանեն Հայաստան՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին ասվում է Իտալիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Այսօր էլ Իտալիան մեր կողքին է: Մարդասիրական այս առաքելությունն ավելի քան արժեքավոր է հենց այս օրերին, երբ Իտալիան, տուժած լինելով վիրուսից, դեռ ինքը լիարժեքորեն չի հաղթահարել համավարակը։ Իտալացի բժիշկները Հայաստան են գալիս դեռևս չվերականգնված ֆիզիկական ու հոգեբանական այն մեծ ծանրաբեռնվածությունից, որոնք նրանք ապրեցին վերջին ամիսներին»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ 30 տարի առաջ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան՝ կյանքեր փրկելու։