Արցախի նախագահը համարում է, որ Բաքուն դեռ պատրաստ չէ Արցախի հետ խաղաղության օրակարգի քննարկմանը
Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունները վկայում են, որ պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ հակառակորդի կողմից ռազմական հնարավոր արկածախնդրությունները կասեցնելու և արժանի հակահարված տալու համար:
Հարությունյանը հունիսի 28-ին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավ-արևելյան սահման և տեղում ծանոթացել առաջնագծում իրավիճակին:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքները և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

ՄԱԿ-ը կոչ է անում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարվածներին

Արցախի նախագահը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ

Փրկարարներն վերսկսել են որոնողական աշխատանքները Ֆիզուլիի շրջանում

Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիափոխադրումները Հայաստանի և Ադրբեջանի հետ
