Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ բուհեր դիմած դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը
Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ բուհեր դիմած դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Վրացական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ բուհեր դիմած դիմորդները հուլիսի 2-8-ը կկարողանան մասնակցել 2020-2021 ուս.տարվա համար բուհեր միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է):
Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։
Համաձայն ՀՀ պարետի թույլտվության՝ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։
Սակայն, Վրաստան վերադառնալիս, նրանք կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:
Դեսպանատունը խնդրում է շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև հետ վերադառնալու ժամկետների մասին.
- Վրաց-հայկական սահմանի հատում՝ օր, ամիս,
- Հայ-վրացական սահմանի հատում՝ օր, ամիս
Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել info@atc.am էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով: Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք։