ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շաբաթ-կիրակի բարձր ջերմություն եմ ունեցել։ Աշխատանքային գրաֆիկը հաշվի առնելով՝ որոշեցի թեստ հանձնել, որպեսզի տանից դուրս գալով չվտանգեմ որևէ մեկի առողջությունը։ Հունիսի 29-ի երեկոյան պատասխանեցին, որ թեստը դրական է եղել. բացակայությունս պայմանավորված է դրանով։

Շատ են հարցնում վարակի հնարավոր աղբյուրի մասին, այս հարցին պատասխանել չեմ կարող։ Օգտվում եմ տաքսիներից, նախորդ շաբաթ մարզում եմ եղել, հանդիպում եմ ունեցել հատուկ կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ, խոսել եմ քաղաքացիների հետ. շփման շրջանակը մեծ է եղել։ Բայց արդեն դա չի էականը։ Հուսամ՝ ես որևէ մեկի համար առողջական խնդիր չեմ առաջացրել, չնայած ողջ ընթացքում եղել եմ դիմակով և ձեռնոցներով։ Հետևաբար, այս պահին այդ հարցին տալ կոնկրետ պատասխան չեմ կարող և, կարծում եմ, ոչ ոք չի կարող։ Մեծ խնդրանք բոլորին՝ պահպանեք վարակից խուսափելու բոլոր կանոնները և առողջ եղեք։ Ես չգիտեմ, թե ինքս որտեղ եմ սխալ թույլ տվել», - ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը հավելել է, որ իրեն վատ չի զգում, տաքություն չունի, ցավեր՝ նույնպես, որոշակի ծանրություն է զգում կոկորդում։ Այժմ նա ինքնամեկուսացած է։