Սայաթ Նովա պողոտան՝ 1923 թ.․ Ահա այսպես սկսվեց 2-րդ Հանրապետությունը:

Թե ինչպե՞ս բանվորների և շինարարների հմուտ ձեռքերը կառուցեցին նոր Երևանը:

- 1920-1921թթ-ին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու համար։

- 1924թ-ից մշակվեց և սկսվեց Հանրապետության հրապարակի կառուցումը:

Ժամանակի ընթացքում, սկսած 1925թ-ից, օտար ափերում հանգրվան գտած հայերը սկսեցին ներգաղթել հայրենիք։ Շատերը բնակություն հաստատեցին Երևան քաղաքի շրջակայքում։ Նորաստեղծ թաղերից ու ավաններից շատերին տրվեցին այն գավառների ու քաղաքների անունները, որտեղից տարագրվել էին հայերը։ Այդ տեղանուններով հայրենի երկրում կոչեցին ոչ միայն առանձին բնակավայրեր, այլև թաղեր։

Այդ ժամանակ Երևանի թաղերի անունները սկսվում էին «նոր» ածականով, բայց ժամանակի ընթացքում «նոր» մասնիկը դուրս եկավ։ Այսպես, օրինակ, ասում ենք ոչ թե Նոր Զեյթուն կամ Նոր Սեբաստիա, այլ ուղղակի Զեյթուն, Սեբաստիա և այլն։ Ամենահին տեղանուններից են Բութանիան, Արաբկիրը, Մալաթիան, Սեբաստիան, Կիլիկյան, Մարաշը, Կամարակը, Զեյթունը։

- 1925-1927թթ-ին ստեղծվեցին մի շարք գործարաններ ու ֆաբրիկաներ։

- 1933թ-ին սկսվեց կաուչուկի գործարանի շինարարությունը։

- 1933թ-ի հունվարի 12-ին առաջին տրամվայը անցավ Աստաֆյան փողոցով:

- 1936թ-ին կառուցվեց Քանաքեռգէսը

- 1936թ-ի օգոստոսի 17-ին ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր խորհուրդը որոշեց մինչ այդ կիրառվող «Էրիվան» անվանումը փոխարինել «Երևան» անվանումով։

- 1939թ-ին Երևանի բնակչությունը հասավ 200 000-ի: