Մոսկվայում երթևեկությունը կաթվածահար է եղել ձյան առատ տեղումների հետևանքում։ Մոսկվայում և Մոսկվայի մարզում անդադար ձնատեղումների պատճառով վարորդները անելանելի վիճակում են։ Մայրաքաղում մանր ճանապարհատրանսպորտային պատահարներն ավելացել են՝ դժվարացնելով երթևեկությունը մի շարք ավտոմայրուղիներում:

Հիմնականում բարդ վիճակ է մայրաքաղաքում, և մայրաքաղաք մտնող հիմնական մայրուղիներում, մասնավորապես՝

Մոսկվայի մարզի հարավում, հարավ - արևելքում, հյուսիսում և հյուսիս - արևմուտքում:

Մոսկվայի ճանապարհներին բեռնվածությունը գնահատվում է 7 բալ: Մարտի 15-ի առավոտյան մոսկովյան օդանավակայաններում չեղարվկել կամ հետաձգվել է շուրջ 40 չվերթ: