Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու որոշման դեմ բողոք է ներկայացրել
ՀՀ դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Այս մասին ասել է կառույցի կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գրում է ՊանԱրմենիան-ը։
«Դատախազության` Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված դիմումը երեկ մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան»,- նշեց Խաչատրյանը։
Ավելի վաղ նա նշել էր, որ Քոչարյանի ազատության մեջ լինելը ռիսկային է գնահատել ոչ միայն Դատախազությունը, այլև գործը քննող և Վերաքննիչ դատարանները։ Նրա խոսքով` դատական քննության այս փուլում զգալի մեծ են ամբաստանյալի՝ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում