Adidas և Puma ընկերությունները հայտարարել են, որ միանում են Facebook-ի և Instagram-ի դեմ գովազդային բոյկոտին՝ կապված սոցցանցերում ռասիստական և անհանդուրժողական հրապարակումների հետ։ Այս տեղեկությունը փոխանցում է Mode.ru-ն։

Puma-ից հայտարարել են, որ իրենք հուլիսին կմիանան #StopHateForProfit արշավին, որի նպատակը սոցցանցերում ատելության խոսքի կանխումն է։

Adidas-ից հայտարարել են, որ իրենց հերթին գործընկերների համար մշակում են կոսմոպոլիտ և անվտանգ չափորոշիչներ։ Գովազդային բոյկոտին միացել է նաև Adidas-ի դուստր բրենդ Reebok-ը։

Նշվում է՝ ռասիզմի, խտրականության և ատելության դրսևորումներով մեկնաբանությունները ոչ միայն իրենց ընկերություններում, այլ նաև առհասարակ հանրության մեջ չպետք է չլինեն։

Նշվում է, որ մոտ 200 խոշոր ընկերություն, այդ թվում նաև Levi's-ը և Unilever-ը միացել են երկու սոցցանցում գովազդ չտեղադրելու արշավին։