Հայկական ատոմային էլեկտրակայանում այսօրվանից կիրականացվեն վերանորոգման պլանային աշխատանքներ
Հայկական ատոմային էլեկտրակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով։ Այս մասին հայտնել են ՀԱԷԿ-ից։
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով՝ №2 էներգաբլոկը կանգնել է հուլիսի 1-ից, գործարկումը ծրագրված է 65 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին:
Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում են մի շարք աշխատանքներ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում