Վարչապետը ներկայացրել է հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մահվան թվերի վիճակագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ասել է․
«2020 թվականի առաջին հինգ ամիսների մահերի վիճակագրությունը բարվոք է։ Ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ վիճակագրությունը փոխվել է, և հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ՝ մոտ 30 տոկոսով ավելի մահացություն ենք ունեցել։ Թեև այս թվերը ոչ ամբողջությամբ են կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակն էականորեն նպաստում է այս գործոնին»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում