Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նոր կլինիկայում կա կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան, ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան։

Կլինիկան հետագայում նախատեսվում է ընդլայնել։

«Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում և վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են և չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:

Քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները և կենդանատերերը կգրանցեն իրենց խնամյալներին»,- ասվում է գրառման մեջ: