Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ վերջինս պաշտոնին ընտրվել էր 2017թ.-ի սեպտեմբերին։ Ավագանին Նովռուզից հետո դեռ պետք է ընդունի նրա հրաժարականը, հետևաբար պաշտոնապես դեռ հաստատված չէ դա:

Նաջաֆին մինչ ընտրվելը՝ նախագահ Ռուհանիի՝ տնտեսական հարցերով խորհրդականն էր: Ներկայացված հրաժարականի պատճառ է որպես ներկայացված վերջինիս առողջության վատթարացումը, այնուամենայնիվ բոլորն այլ կարծիքի են։ Քանի որս նրա վարած քաղաքականությունը մշտապես քննադատության էր արժանանում իր քաղաքական հակառակորդները կողմից: Հետևաբար մեծ հավանականություն կա, որ առողջական խնդիրները չեն քաղաքական դաշտից հեռանալու հիմնական պատճառները։