ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020թ-ի պետական բյուջեով հատկացված միջոցների տնտեսումների հաշվին շուրջ 61 կրթական և մշակութային հաստատություններում կիրականացվեն կապիտալ շինարարության և բարեկարգման ծավալուն աշխատանքներ, ինչպես նաև կտեղադրվի պետական-ազգային գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանը։ Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով կատարվել է ԿԳՄՍ նախարարության բյուջեի վերաբաշխում, և ավելի քան 1 մլրդ 906 մլն դրամ գումար է հատկացվել կապիտալ ծրագրերին։

Նշված գումարից 60 մլն 14 հազար դրամը նախատեսված է Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի կառուցման, մնացած գումարը՝ թվով 7 քոլեջների, 46 հանրակրթական դպրոցների, 1 մասնագիտական մարզառազմական դպրոցի, 4 թանգարանների և 3 թատրոնների հիմնանորոգման, առանձին սենյակների, դահլիճների և տարածքների նորոգման, գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավման, ինչպես նաև նախագծային աշխատանքների համար։ Վերաբաշխման արդյունքում գումարներն հատկացվել են նաև Քաղաքաշինության կոմիտեին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հետաքրքրվել է դպրոցաշինության ընդհանուր ծրագրերի ընթացքով։ Քաղաքաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Ղուլարյանը ներկայացրել է շինարարական ծրագրերի մրցույթների և բուն կառուցապատման աշխատանքների ընթացքն ու դրանց բարելավման նպատակով կատարված նորմատիվային փոփոխությունները։

Կառավարության կատարած հատկացման շրջանակում նախատեսված է իրականացնել հետևյալ աշխատանքներն՝ ըստ հաստատությունների՝

7 քոլեջի նորոգման աշխատանքներ.

• «Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լոգասենյակների և դասասենյակների մասնակի նորոգում,

• «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի սպորտդահլիճի նորոգում

• «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի նիստերի դահլիճի նորոգում

• «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պարասրահի հատակի հիմնանորոգում

• «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գազամատակարարման և մասնակի ջեռուցման ապահովում • «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դահլիճի վերանորոգում

• «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքի վերանորոգում։

11 ավագ դպրոցի արդիականացման՝ տանիքի, սանհանգույցի, ինժեներական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքներ

• «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց»,

• «Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց», • «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց»,

• «Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց»,

• «Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոց»,

• «Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց»,

• «Գյումրու թիվ 26 ավագ դպրոց»,

• «Երևանի թիվ 105 ավագ դպրոց»,

• «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց»,

• «Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց»,

• «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց»։

4 ավագ դպրոցի մասնակի և ընթացիկ նորոգում.

• «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգում,

• «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարիսպի և ընդհանուր նորոգում,

• «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի նորոգում,

• «Երևանի թիվ 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքին պատճառված վնասի վերականգնում։

30 հիմնական և միջնակարգ դպրոցների շենքային պայմանների բարելավում՝ խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհանգույցների նորոգում և հարմարեցում, աջակցման սենյակների նորոգում.

• «Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց»

• «Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց»

• «Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց»

• «Երևանի թիվ 136 հիմնական դպրոց»

• «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց»

• «Երևանի Հ. Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոց»

• «Երևանի Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոց»

• «Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 հիմնական դպրոց»

• «Երևանի Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոց»

• «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց»

• «Երևանի թիվ 156 հիմնական դպրոց»

• «Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոց»,

• «Սպանդարյանի միջնակարգ դպրոց»

• «Ա. Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց»

• «Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց»

• «Եղվարդի միջնակարգ դպրոց»

• «Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց»

• «Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց»

• «Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց»

• «Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց»

• «Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց» • «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց»

• «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց»

• «Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոց»

• «Սարդարապատի միջնակարգ դպրոց»

• «Արենիի միջնակարգ դպրոց»

• «Շատինի միջնակարգ դպրոց»

• «Վայքի հիմնական դպրոց»

• «Զառիթափի Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոց»

• «Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց»

Վերակառուցում և հիմնանորոգում.

• «Երևանի Դ. Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի» վերակառուցում

• «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համար մարզադահլիճի կառուցում,

• «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի ջեռուցման, օդափոխման և հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ,

• «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կաթսայատան նորոգում,

• «Ա. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հասարակական զուգարանների, դիմահարդարման սենյակների և ձեղնահարկի սենյակների նորոգում, բեմի վերազինում,

• «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի հակահրդեհային համակարգի տեղադրման աշխատանքներ։

Նախագծային աշխատանքներ կիրականացվեն «Բարձրաշենի միջնակարգ դպրոցի», 3 թանգարանների՝ «Ե. Չարենցի անվան տուն-թանգարանի», «Ն. Ադոնցի անվան թանգարանի», ՀԱՊ ՊՈԱԿ-Ի Էջմիածնի Խորեն Տեր-Հարությանի մասնաճյուղի 2-րդ հարկի վերակառուցման, ինչպես նաև «Ա. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տանիքի նորոգման համար: