Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն։
Ֆիլիպը և նրա կառավարության անդամները կշարունակեն կատարել պարտականությունները մինչ նորի ձևավորումը, ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ 49-ամյա Ֆիլիպը գլխավորում է Ֆրանսիայի կառավարությունը 2017թ-ի մայիսից: Այս մասին գրում է Deustche Welle-ը։
Ավելի վաղ ՏԻՄ ընտրություններում բնապահպանական ուղղվածության «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության հաջողությունից հետո Մակրոնն արդեն հասկացրել էր, որ նման որոշումը հավանական է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում