Լիբանանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ամփոփելով Լիբանան կատարած պաշտոնական այցի արդյունքները: Փոխանցում է panorama.am-ն։

Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարելու ուղղությամբ, բացի այդ հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ: