29-ամյա ֆրանսահայ Անուշ Թորանյանը նշանակվել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի տեղակալ։ Նա ներկայացնում է գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը։

Թորանյանը ծնվել է 1991-ին՝ Փարիզի 15-րդ շրջանում։ Բացի հաջող մասնակցությունից Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքին, նա նաև հայ համայնքի ակտիվ մասնակից է։ Նա մասնակցել է նաև Հայաստանին աջակցության ծրագրերին, եղել է Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն։